Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՌԴ Կալմիկիայի Hանրապետության Ազգային խուրալի նախկին սենատոր, ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահ Լեւոն Չախմախչյանը երեկ ազատ է արձակվել` երեք տարի անազատության մեջ գտնվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոցենտր»-ը:
Հիշեցնենք, որ Չախմախչյանի գործը դեռ դատական քննության ընթացքում բավական հանելուկային էր: Մասնավորապես` դատական նիստն ընթանում էր դռնփակ, մինչդեռ տեղական օրենսդրության ընթացքում դատական նիստը կարող է դռնփակ ընթանալ միայն` «օրենքով նախատեսված որոշ դեպքերում», ինչը չի կարելի ասել տվյալ գործի մասին:
Բացի այդ` հենց հասարակությունից գործի թաքուն փակելը վկայում է այն մասին, որ Չախմախչյանի գործում հնարավոր է, որ եղել է քաղաքական ենթատեքստ: Ինչեւէ` այս ամենն արդեն, փաստորեն, անցյալում է, իսկ Լեւոն Չախմախչյանն այլեւս ազատ է: