|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ազատ է արձակվել, հայտնել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով։
Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի կալանքը վերացվել է, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված:
Հիշեցնենք՝ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել էր այս տարվա մարտի 12-ին, ՀՀ առողջապահության նախարարությունում գնումների գործընթացում գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով։
Հիշեցնենք՝ Գևորգ Սիմոնյանը 2020-2022 թթ. փետրվարն առողջապահության նախարարի տեղակալն է եղել: