կարևոր
598 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-21 15:12
Հասարակություն

«Բա թե՝ վա՜յ «Թուրան» են ուզում, ի՞նչ վատ է, ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ-գալ…է, թող գնան-գան» . Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը «Ակոս» թերթի խմբագիր  Բագրատ Էսթուկյանն ասաց, որ մտահոգություն ունի քանի որ  հայերի պատիվը ոտնահարվում է, երբ թշնամին սկսում է սպառնալիքներով խոսել Հայաստանի հետ։ «Գազանը որքան կարելի է սիրախաշահել, երբ Ձեր խոսակիցները ռազմատենչ ելույթներով, սպառնալիքի լեզվով կխոսին, կդիմեն Ձեզ, որքան կարելի է տրամաբանական խոսքերով, համաշխարհային ընդունված մարդասիրական մերձեցումներով խնդիր լուծել։ Եթե այդ եղանակը փորձենք և դիմացիները շարունակեն սպառնալիքի լեզվով խոսել՝ այս անգամ վիրավորված է հայերուս ամբողջական արժանապատվությունը»,-ասաց նա ընդգծելով, որ որքան էլ Հայաստանից մերժում են «Զանգեզուրի միջանցքը»՝ «չարագործության դաշինքը» համառ պնդում ունի այդ միջանցքի վրա, և չեն թաքցնում, որ «իրենց սրբազան երազանքի՝ Թուրանի ճանապարհն է դա»: 

«Այս պահին հայերս ունինք չարիքի դաշինք է մեր դիմաց, այդ դաշինքը բազմազգի բնույթ ունի, բազմաշերտ բնույթ ունի։ Սպառնալիքի լեզվով խոսողի դեմ պատշաճությունը երբեմն մեկ կողմ դրեք»,-ասաց Էսթուկյանը։ 

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․  «Ի՞նչ են ուզում, ուզում են Հայաստանի տարածքով գնան գա՞ն, թող գնան գան, վա՞տ է դա։ Մենք ենք առաջարկում։ Ասում ենք՝ ի՞նչ եք ուզում, ասում են ուզում ենք էս տարածքով գնանք Արևելք, Արևմուտք, Հյուսիս,  ասում ենք՝ գնացեք։ Ինչու՞մն է պրոբլեմը»։