|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հիմնադրամը ժամանակին մեծ գումարներ է ներդրել Լեռնային Ղարաբաղի զարգացման համար՝ ներառյալ այնտեղ եզակի բժշկական կենտրոնի ստեղծումը, ինչպես նաեւ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի տաճարի վերակառուցմանը: 2020 թ-ի մայիսին հիմնադրամը Հայ եկեղեցուն է փոխանցել երկրի պատմության եւ մշակույթի վերաբերյալ վեց հազար հազվագյուտ գրքերի եզակի հավաքածու: Եվ սա էլ չասած միլիարդատիրոջ հայրենի քաղաք Տաշիրում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մասին, որի պատվին էլ նա անվանել է իր ընկերությւոնը։
Բարեգործական ծրագրերը վերաբերում էին նաեւ հեռավոր արտերկրներին.այսպես, 2020 թ-ին Սամվել Կարապետյանը 200 հազար դոլար է ծախսել Բեյրութի հայկական եկեղեցու վերակառուցման համար, որը տուժել է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած հսկայական պայթյունից, ինչպես նաև 10 հազարական դոլար է վճարել աղետի հետեւանքով զոհված հայերի ընտանիքներին:
Միեւնույն ժամանակ՝ Կարապետյանը սկզբունքորեն չի զբաղվել քաղաքականությամբ, ուստի՝ նա որեւէ բացասական երանգ չունի բնակչության որեւէ կոնկրետ մասի աչքում․․․։
Աղբյուրը՝ regnum.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի