|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ` ժամը 18.21-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են թիվ 31 երթուղու ԳԱԶԵԼ մակնիշի 0923 Լ պետհամարանիշով և ՎԱԶ-2102 մակնիշի 13 ՏՍ 435 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-ի վարորդի` Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ասման Այդարյանի ոտքը կոտրվել է, իսկ ուղևորները` նույն գյուղի բնակիչներ, 1968թ. ծնված Զինա Մստոյանը և 1995թ. ծնված Մուրազ Այդարյանը, ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Ա. Այդարյանին, Զ. Մստոյանին և Մ. Այդարյանին տեղափոխվել են Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը բավարար է: