|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան Սեւ եւ Մարմարա ծովերը միացնող ջրանցք է կառուցելու. այսօր հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ դա դարի կառույցը կլինի:
Ստամբուլյան ջրանցքը կունենա 150 մետր լայնություն եւ 25 մետր խորություն: Այն կբեռնաթափի Բոսֆորի նեղուցը: Ներկայումս Սեւ եւ Մարմարա ծովերի միջեւ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես Բոսֆորով, որի բեռնվածության պատճառով նավերը ստիպված են լինում հերթ կանգնել այնտեղ մուտք գործելու համար, բացի այդ` խիտ երթեւեկության հետեւանքով հաճախ նավեր են բախվում միմյանց: