|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Երեկ իտալական Լամպեդուզ կղզում ապստամբել են թունիսցի փախստականները: Պատճառն անցած շաբաթ Իտալիայի եւ Թունիսի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունն է, ըստ որի` փախստականներին վերադարձնելու են հայրենիք:
Փախստականները փորձել են այրել իրենց ժամանակավոր ճամբարը. հրդեհի մարման համար ստիպված են եղել հրշեջ բրիգադ կանչել. տեղեկացնում է mignews.com-ը:
Ապրիլի 5-ին ստորագրված պայմանավորվածության համաձայն` Իտալիան ժամանակավոր կացության իրավունք է տրամադրելու մինչեւ ապրիլի 5-ը Լամպեդուզ հասած փախստականներին: Այդ ամսաթվից հետո ժամանածներն անհապաղ կտեղափոխվեն Թունիս:
Ընդհանուր առմամբ, այս տարվա սկզբից Լամպեդուզում ափ է իջել մոտ 25 հազար միգրանտ:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքերով` Իտալիայում գտնվող թունիսցի փախստականների 80 տոկոսը մտադիր է տեղափոխվել Ֆրանսիա` հարազատների ու ընկերների մոտ: