|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր գիշերը Ադրբեջանում` Իսմայիլը քաղաքում, անկարգություններ են ծագել, որոնք տևել են մի քանի ժամ:
Contact.az-ը տեղեկացնում է, որ անկարգությունների պատճառն ավտոպատահար է. տեղի ղեկավար Նիզամի Ալեքպերովի զարմիկին պատկանող Hummer մակնիշի ավտոմեքենան, որում եղել է նաև Ֆիզուլիի աշխատանքի նախարարի որդի Վուգար Ալեքպերովը, բախվել է մեկ այլ մեքենայի, ինչից հետո Ալեքպերովը դուրս է եկել մեքենայից և սկսել վիրավորել մյուս մեքենայում եղած անձանց:
Միջադեպի արդյունքում շրջանի բնակիչները, տեղեկանալով Ալեքպերովի պահվածքի մասին, բարկացած շարժվել են նրա ընտանիքին պատկանող շենքերի ու շինությունների ուղղությամբ և սկսել ավերել դրանք: Ականատեսների պնդմամբ` անկարգություններն ուղեկցվել են կրակոցներով:
Բարկացած ամբոխը ներխուժել է Իսմայիլիի ղեկավար Նիզամի Ալեքպերով առանձնատուն, այրել դրա տարածքում եղած մեքենաները, ինչպես նաև` նրան պատկանող հյուրանոցը:
Ադրբեջանի իշանությունները ստիպված են եղել երկրի զինված ուժերի լրացուցիչ քանակ մտցնել Իսմայիլը: Այժմ անկարգությունները դադարել են:
Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ մի շարք հոդվածներով: