|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանության օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարությանը։
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «Անկարան ամբողջությամբ մերժում է Հունաստանի իշխանությունների հայտարարությունները»։
«Մենք Հունաստանին կոչ ենք անում համագործակցության միջոցով ջանքեր գործադրել հանուն խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի և չխեղաթյուրել փաստերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին մեղադրել է «պատմությունը իռացիոնալ խեղաթյուրելուն ուղղված ջանքերը համառորեն շարունակելու մեջ»։
Հիշեցենենք, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր Twitter-ում գրել է. «Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մենք պահպանում ենք 353.000 զոհերի հիշատակը, հարգում ենք պոնտացիների մեծ ներդրումը երկրի տնտեսական, հոգեւոր և սոցիալական կյանքում, ինչպես նաև ազգային պայքարում»։