|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հավանություն չի տալիս Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին:
Այս մասին, ըստ «Հուրիեթի» Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանակցող, պետնախարար Էգեմեն Բաղըշին հայտնել է Ֆրանսիայի նախագահի գլխավոր խորհրդական Ժան-Դավիդ Լևիտը` հավելելով, որ Թուրքան պետք է աշխատանք տանի օրինագծի հեղինակի` Սոցիալիստական կուսակցության հետ:
Մայիսի 4-ին Սենատը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ, որն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովը: Դրանով նախատեսվում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին դատապարտել մինչև 5 տարվա ազատազրկման եւ 45.000 եվրո տուգանքի: