|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է 2012 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
«Նախընտրական արշավը սկսվել է: Մենք բացում ենք գրասենյակներ եւ սկսում ենք զրույցը մեր կողմնակիցների հետ, թե ինչպես ճանապարհ հարթել դեպի հաղթանակ: 2012 թվականը սկսվում է հիմա»,- ասվում է Օբամայի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Մոտ ժամանակներս Սպիտակ տան ղեկավարը Դաշնային ընտրական հանձնաժողովին է ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա նրան աջակցելու հանգանակություններ սկսել:
Ի դեպ, 2008 թվականի նախընտրական արշավի ընթացքում Օբաման հավաքել էր 750 մլն դոլար: