|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մուամար Քադաֆիին արեւմտյան կոալիցիայի ուժերով գահընկեց անելը սխալ կլինի. ըստ «Ինտերֆաքսի»` հայտարարել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:
«Կարծում եմ` բոլորին պարզ է, որ լիբիացի ժողովրդին ավելի լավ կլինի առանց Քադաֆիի, սակայն այդ հարցը պետք է լուծեն հենց լիբիացիները: Ըստ իս` հաշվի առնելով նրանց հնարավորությունները, նաեւ կառավարության կողմից բռնությունների բացակայության դեպքում, նրանք լիովին կարող են դա անել»,- ասել է Գեյթսը: