|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները երեկոյան կրկին գիշերել են կառավարության շենքի առջև:
«Երեկ վարչապետը մեզանից պահանջեց 200 hոգանոց ցուցակ: Երբ հասկանանք, որ այդ հարցը լուծվում է, կդադարեցնենք հացադուլը», - լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ոսկանյանը:
Նա պահանջեց իրենց պայքարը չքաղաքականացնել և չտարածել տեղեկատվություն, թե երեկոյան կառավարության շենքի առջև գիշերել են նաև երեխաներ: Ոսկանյանը նշեց, որ թեև ծնողները ցանկություն են ունենում երեխաների հետ մնալ ու գիշերել, բայց իրենք թույլ չեն տալիս:
Բողոքի ակցիայի մասնակիցներից Նունե Սարգսյանն էլ նշեց, որ վճռական են շարունակել նստացույցն այնքան ժամանակ, մինչև իրենց խնդիրներին լուծում տրվի: «Նստելու ենք այնքան ժամանակ, մինչև օր որոշեն ու ասեն՝ գնում եք», - նշեց նա:
Քաղաքացիներն արդեն երկրորդ օրն են գիշերում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով աջակցել իրենց ՌԴ մեկնելու հարցում: Երեկ Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշել էր, որ հանդիպել են վարչապետի հետ, նա խոստացել է լուծումներ գտնել, սակայն քաղաքացիները մտադիր չեն դադարեցնել նստացույցը, քանի դեռ իրենց պահանջին վերջնական լուծում չի տրվել: