|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի և հանրահայտ երգչուհի Շակիրայի հարաբերությունները, անխոս, ամենաքննարկվող թեմաներից մեկն է աշխարհում: Երկար ժամանակ զույգը թաքնվում էր պապարացիներից, սակայն վերջերս նրանք, այնուամենայնիվ, հայտնվել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Շակիրան և Պիկեն հայտարարել են, որ նման ուշադրությունը խանգարում է իրենց, և իրենք հրաժարվում են հրապարակավ խոսել իրենց հարաբերությունների մասին:
«Ես շատ եմ հարգում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, սակայն չեմ ցանկանում խոսել անձնական կյանքիս մասին: Հուսով եմ, որ նրանք կհասկանան ինձ: Թող փորձեն պարզապես պատկերացնել, թե որքան դժվար է ապրել նման պայմաններում»,- ասել է Շակիրան: