|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում ավարտվեց դատական դռնփակ նիստը:
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչ Հրանտ Ասրյանը նշված դատարանին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի Աբովյան քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ 17-ամյա Վահան Արսենի Հակոբյանի նկատմամբ: Կյաժ մականունով Վ. Հակոբյանը փետրվարի 25-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիս փողոցում, վարելով «Մերսեդես GM» մակնիշի 80 DO 007 համարանիշով ավտոմեքենան, հարվածել էր «Օպել Վեկտրա» մակնիշի 14 ՕՏ 574 և ԳԱԶ 31105 մակնիշի 077 ԼՏ 02 համարանիշով ավտոմեքենաներին:
Հարվածի արդյունքում ստացած վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել էր «Օպելի» վարորդ 63-ամյա Սեյրան Բադալի Մելիքյանը, ով ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է:
ԳԱԶ մակնիշի ավտոմեքենան սպասարկում է «Հայռուսգազաարդի» Աբովյանի մասնաճյուղի պետին:
Դռնփակ նիստից հետո դատավոր Նելլի Գալստյանը խորհրդակցությունների սենյակից վերադառնալուց հետո բավարարեց միջնորդությունը, որից հետո Կյաժը տեղափոխվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ի դեպ, Կյաժի հորեղբայրը, ըստ դատարանի մոտ հավաքված անձանց, բարձրաստիճան զինվորական է: Դատական նիստի ժամանակ դատարանի բակում մեծ թվով «ջիփավորներ» էին հավաքված. եկել էին Կյաժին սատարելու:
Ֆոտոռեպորտաժը` Գագիկ Շամշյանի