|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 17-ին ձերբակալված, ապա կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի: Նրան մեղադրում էին դատավոր Արուսյակ Ալեքսանյանին աջակցելու համար, իսկ վերջինս մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ըստ հրապարակված տեղեկությունների, խոսքը «Ֆազ» մականունով մեղադրյալի կալանքը փոխելու մասին էր, իսկ փաստաբանն ընդամենը միջնորդություն էր ներկայացրել` վերջինիս կալանքը փոխելու վերաբերյալ:
Այդ օրերին փաստաբանի գործընկերները, իրավաբաններ, քաղաքական գործիչներ բարձրաձայնում էին, որ մեղադրանքը քաղաքական է, քանի որ Էրիկ Ալեքսանյանը հայտնի է ընդդիմությանը պաշտպանելու գործերով, իսկ մեղադրանքի հիմքում բացառապես նրա պրոֆեսիոնալ գործողություններն են, սակայն դատարանը կալանքի սանկցիա տվեց:
Երեկ, սակայն, դատարանը մերժել է կալանքը երկարաձգելու միջնորդությունը, Ալեքսանյանն ազատ կարձակվի ամսի 19-ին, քանի որ դատարանի նախորդ որոշմամբ սահմանված երկամսյա կալանքն այդ օրն է ավարտվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։