|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Երեկ «Օջախում» կայացել է երկար սպասված հաշտության բանկետը, որին մոտ 500 մարդ է մասնակցել է` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, եւ ՕԵԿ-ից: Ներկա է եղել ամբողջ իշխանական էլիտան:
Բացակայել են որոշ օլիգարխներ եւ ուժայիններ: Չեն մասնակցել Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Հայրապետյանը, Մհեր Սեդրակյանը, ոստիկանապետն ու ԱԱԾ պետը եւ ուրիշներ:
Թեեւ խնջույքը հատուկ թամադա է վարել, բայց Սերժ Սարգսյանն անսովոր պերճախոս է եղել: Նախ` բավական խիստ ելույթ է ունեցել եւ վերլուծել վերջին շրջանի կոալիցիոն հակասությունները: Ունկնդիրների կարծիքով` գնահատականները ծանր են եղել եւ ոմանց համար տհաճ: Ապա երբ խնջույքն է սկսվել, մի քանի բաժակաճառ է ասել` խմելով առանձին-առանձին ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կենացը: