Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ է կիրառել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի նկատմամբ, ով նաև իր ընկերն է։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ ասվում է․ «Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»:
ԱԺ-ից տեղեկացանք, որ Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը տապալելու` Փելոսիի և Սիմոնյանի ասուլիսի ժամանակ սինխրոն թարգմանության համակարգի խափանման համար: Նկատենք, որ այս նկատողությունը չէր լինի, եթե հանրային բուռն արձագանք չլիներ, և համացանցը երկար ու վրդովված չքննարկեր այն փաստը, որ նման բարձրաստիճան հյուրի այցը պատշաճ չի կազմակերպվել, իսկ Նարիբեկյանն էլ ասուլիսի ժամանակ եկել փակել է ԱՄՆ դեսպանի տեսադաշտը` կանգնելով ասուլիս տվողների անմիջապես ետևում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում