|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Բազմիցս արծարծված մի թեմա, որը դարձել էլ թեժ քննարկման առարկա: «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի և հանրահայտ երգչուհի Շակիրայի սիրավեպն այլևս գաղտնիք չէ: Մինչ այժմ սիրահարված զույգին հաջողվում էր թաքցնել իրենց հարաբերությունները երկրպագուներից և լրագրողներից: Համենայն դեպս, նրանց միասին տեսնող չի եղել:
Սակայն կիրակի օրը` «Բարսելոնա»-«Աթլետիկո» հանդիպումից հետո, Պիկեին և Շակիրային առաջին անգամ տեսել են միասին: Միմյանց ձեռք բռնած` նրանք դուրս են եկել Բարսելոնայի ռեստորաններից մեկից և մոտեցել ֆուտբոլիստի մեքենային: Լուսանկարները հրապարակվել են երգչուհու ֆան-կայքերից մեկում, սակայն շուտով կայքը շարքից դուրս է եկել, քանի որ լուսանկարները դիտել ցանկացողների թիվը չափազանց մեծ է եղել: