Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարությունները եւ նրա կողմից զինադադարի հաճախակի խախտումները, չի բացառվում, որ կարող է հանկարծակի, չնախատեսված բռնկում լինել, որն էլ կվերածվի պատերազմի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքերով` անհրաժեշտ է Ադրբեջանին հասկացնելը, որ նման գործողություններն ընդունելի չեն:
Սակայն մինչ այժմ միջազգային հանրությունն այդ քայլերը չի արել եւ հավասարություն է դրել երկու կողմերի միջեւ` երկուսին էլ խաղաղության կոչեր անելով:
Կ. Մանոյանը նշեց, որ Հայաստանի նախագահի եւ բարձրաստիճան այրերի` մոտ ապագայում կայանալիք հանդիպումները գերտերությունների դիվանագետների հետ միտված են հենց այդ պատերազմի հավանականությունը կանխելուն:
Ինչ վերաբերում է Արցախյան հարցի կարգավորմանը, ապա այն հազիվ թե մոտ ժամանակերս լինի: Ըստ Կ. Մանոյանի` պատճառն այն է, որ Ադրբեջանն ինքնորոշման իրավունքը սխալ է հասկանում. նրա պատկերացմամբ` հնարավոր է, որ ազգն ինքնորոշվի Ադրբեջանի սահմաններում, այնինչ միջազգային իրավունքում դա այլ կերպ է սահմանվում: