|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Եգիպտական եւ թունիսյան իրադարձությունների կրկնությունը Վրաստանում անխուսափելի կլինի, եթե ներկայիս իշխանությունները կամավոր չհեռանան. հայտարարել է «Ներկայացուցչական ժողովրդական ժողով» ընդդիմադիր միավորման ղեկավար, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Նրա կարծիքով`մերձավորարեւելյան պետություններում տեղի ունեցածը պետք է դաս լինի ցանկացած երկրի իշխանությունների համար:
«Նշված երկրներից ոչ մեկում արյուն չէր հեղվի, եթե իշխանություններն անսային ժողովրդի պահանջին եւ խաղաղ հեռանային: Եթե իշխողը խաղաղ չհեռանա, նրան հարկ կլինի հեռացնել, բայց այդ դեպքում նրա պատասխանատվությունը շատ ավելի ծանր կլինի»,-հայտարարել է Բուրջանաձեն: