|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Ամերիկյան իրավապահ մարմինները փետրվարի 16-ին լայնամասշտաբ հատուկ գործողություն են իրականացրել հայաստանցիներից կազմված Armenian Power հանցավոր կազմակերպության դեմ. գրում է The Los Angeles Times: Արդյունքում ձերբակալվել է 74 մարդ: Ձերբակալությունները մեծ մասամբ իրականացվել են Կալիֆոռնիայում, սակայն նաեւ Մայամիում եւ Դենվերում:
Դրանք բանկային զեղծարարությունների վերաբերող երկամյա հետաքննության արդյունք են: Հետաքննությամբ պարզվել է, որ զեղծարարները 99 Cent Only սուպերմարկետների ցանցում փոխել են կրեդիտային քարտերը, ձեռք բերել դրանց տերերին վերաբերող անհատական տեղեկություններ, ապա պատրաստել կեղծ քարտեր:
Հանցավոր խմբի անդամներին մեղադրում են նաեւ այլ հանցագործությունների մեջ` մարդկանց առեւանգում, հարձակումներ, թմրանյութերի տարածում եւ այլն:
Armenian Power-ը ձեւավորվել է Լոս Անջելեում 1980-ականներին` Հայաստանից ներգաղթածներից: Նախնական նպատակը եղել է լատինաամերիկյան փողոցային խմբավորումներից կազմակերպված պաշտպանվելը:
Ի դեպ, մեղադրական եզրակացությունում հատուկ նշվում է հայկական եւ մեքսիկական մաֆիաների սերտ կապերի մասին: