|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի:
Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 2018թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք խորացող հետքեր:
Որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով սահմանախախտը Իրանի Ւսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Ռուս սահմանապահները նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
