|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո կհայտարարվի օպերատորների մրցույթ: Այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում այդ մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ հանձնարարել պատրաստել մրցութային փաստաթղթերը:
«Ժամանակակից քաղաքը պետք է ունենա բոլորովին այլ տեխնիկա և սպասարկման այլ մակարդակ: Հաջորդ տարվա ձմռանն արդեն մեր աղբահանության, սանմաքրման գործառույթները պետք է կատարվեն բոլորովին այլ մակարդակով»,- ընդգծել է քաղաքապետը. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: