|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կուսակցության համագումարում ելույթ ունենալով, հավաստիացրեց, որ իրենք հավատարիմ են մնալու կոալիցիոն հուշագրին եւ դրա ոգուն:
Անդրադառնալով նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին` նա նշեց, որ հուսով է` կլինի գրագետ ու ազատ պայքար, նաեւ վստահ է, որ իշխանությունն ամեն բան կանի` ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու համար:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները լքեցին դահլիճը:
Փաստորեն, ԲՀԿ նախագահը ոչինչ կոնկրետ չասաց` սատարելո՞ւ է Սերժ Սարգսյանին 2013-ի նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, նաեւ`պատրա՞ստ է 2012-ից հետո նույն պայմաններով համագործակցել կոալիցիոն գործընկերների հետ: