|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Հայաստանում գոյություն ունի սահմանադրական պաշտոն, որի անունն է ՀՀ նախագահ։
Այսօր այդ պաշտոնին նշանակված անձն իրականում կատարում է իրեն այդ պաշտոնին նշանակողի հավատարիմ թութակի դերը։ Երբ վարչապետ կոչեցյալը ցավակցություն է հայտնում Թուրքիային,Հունաստանին, թութակն անմիջապես կրկնում է։ Երբ վարչապետ կոչեցյալը շնորհավորական ուղերձ է հղում որևէ երկրի ղեկավարին, ինչպես այսօր՝ Բուլղարիայի նախագահին, հավատարիմ թութակը րոպեներ անց այն կրկնում է։ Բայց թութակը լռում է Իրանի երկրաշարժի, Հնդկաստանի վթարի ժամանակ, քանի որ նա ընդամենը թութակ է և կրկնում է տիրոջ խոսքերը։ Իհարկե, թութակը երբեմն «ինքնուրույնություն» է ցուցաբերում՝ շնորհակալություն հայտնելով տիրոջը, նրա ամեն գործողության համար, լինի դա քծնանք թշնամու նկատմամբ, թե հայրենիքի ուրացում»։