|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հնդկաստանում արտառոց դեպք է գրանցվել, երբ 85-ամյա տատիկը ոստիկանությունում բողոքի հայց է ներկայացրել իրեն հայհոյած Հարիյալ անունով թութակի դեմ:
Ինչպես տեղեկացնում է AA-ն՝ թութակն ու իր տերը բերման են ենթարկվել: Հայտնի է դարձել, որ տարեց կինն իրականում թութակի տիրոջ խորթ մայրն է և թութակի տերն անձամբ է հայհոյանքներ սովորեցրել կենդանուն: Ոստիկանները պարզել են, որ խորթ մոր և որդու միջև սեփականության խնդիրներ կան:
Ոստիկաններից մեկը հայտնել է նաև, որ տարեց կինը մինչ այդ էլ նույն հարցով դիմել է իրենց: «Թութակին մի քանի օր մեզ մոտ ենք պահել, սակայն նա չի հայհոյել»,-նշել է ոստիկանը:
Տարեց կնոջ հոգեբանության վրա ազդելու պատճառով թութակին հանձնել են կենդանաբանական այգի: