|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրք հայտնի դերասանուհի Հազար Էրգուչլուն բերման է ենթարկվել՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրգուչլուն բերման է ենթարկվել ՔԲԿ-ի մասին փաստագրական ֆիլմը սոցիալական ցանցի իր էջում հրապարակելուց հետո: Նա ստիպված է եղել դատախազությունում այդ կապակցությամբ ցուցմունք տալ: Դերասանուհին ասել է, որ իրականում չի հասցրել ամբողջությամբ դիտել ֆիլմը, պարզապես հետևորդներից մեկն ուղարկել է ֆիլմը, որն էլ ինքը դրել է իր էջում: