|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրք հայտնի դերասանուհի Բերնա Լաչինը դատախազություն է կանչվել՝ ցուցմունք տալու սոցցանցերում բալի բարձր գնի վերաբերյալ մեկնաբանությունների համար։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) քննադատ Լաչինը երեքշաբթի Twitter-ում ասել էր, որ իրեն կրկին կանչում են դատախազություն, այս անգամ՝ ամռանը բալի բարձր գնի հետ կապված մեկնաբանությունների պատճառով:
2021 թվականի հունիսի 2-ին դերասանուհին Twitter-ում գրել էր, որ մեկ կիլոգրամ բալի գինը տատանվում է 60-ից 80 թուրքական լիրայի սահմաններում:
«Ես վաճառողներին հարցրի, թե արդյո՞ք հատապտուղների գինը ժամանակի ընթացքում կնվազի, նրանք պատասխանեցին՝ ոչ: Ի սեր Աստծո, դա բալ է: Մանուկ հասակում մենք այն դնում էինք ականջներին, ինչպես ականջօղերը: Այժմ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ երեխաները մեծանում են՝ առանց բալի համն իմանալու: Դուք պետք է ամաչեք»,- գրել էր թուրք դերասանուհին: