|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ երեկոյան Արարատի մարզի Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի է հայտնաբերվել:
Վանաշենի գյուղապետարանից yerkir.am-ին տեղեկացրեցին, որ երեկոյան տներից մեկում պայթյունի ձայն է լսվել, որից հետո հարևանները հավաքվել են ու գնացել նշված տունը, որտեղ էլ հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին:
«Ընկերներով դաշտում են եղել, հետո եկել է տուն, ու որոշ ժամանակ անց պայթյուն է լսվել տնից. երեխայի մոտ փամփուշտներ են եղել: Խելոք երեխա էր, ապրում էր մոր ու տատի հետ: Տատն ու մայրը վատառողջ են, երկուսն էլ` անաշխատունակ: Տատիկը սրտի խնդիր ուներ, վիրահատել են: Գագիկը համ դպրոց էր հաճախում, իսկ դասերից հետո դաշտ էր գնում, գյուղացիների համար աշխատում ու ընտանիքը պահում»,- ասացին գյուղապետարանից` հավելելով, որ երեխայի ընտանիքը տուն էլ չուներ.«Երևանից էին տեղափոխվել մեզ մոտ: Համագյուղացիներից մեկն էլ, որ Հայաստանում չի ապրում, իր տան առաջին հարկում ուղղակի թույլատրել էր, որ նրանք ապրեին: Խեղճուկրակ ընտանիք է»: