|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օգոստոսի 25-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների ուշադրությունից չվրիպեցին կասկածելի տղամարդիկ, և ժամը 16:10-ին Վանաձորի Վարդանանց փողոցում գործող սրճարանի մոտից, ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1979 թ. ծնված Արա Ք.-ն:
Խուզարկությամբ՝ Արթուր Ա.-ի գոտկատեղից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի, «Մակարով» ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7 փամփուշտով, փողում՝ մեկ փամփուշտով, իսկ գրպանից՝ գաղտնի փականով ծալովի դանակ:
Հայտնաբերածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն: