կարևոր
4870 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-03 23:33
Քաղաքական

Ճակատագրի հեգնանքը․ Ավետիք Իշխանյան

Ճակատագրի հեգնանքը․ Ավետիք Իշխանյան

Աշխարհում կան ՄԱԿ-ի անդամ 193 երկրներ։ Բնականաբար բոլոր երկրներն ունեն ղեկավարներ՝ միապետ, նախագահ, վարչապետ, առաջնորդ, գլխավոր քարտուղար և այլն։ Այդ ղեկավարները, որպես կանոն լինում են հաջողակ և անհաջողակ, ապիկար և երբեմն դավաճան։ Շատ երկրներ, հատկապես միմյանց հարևան երկրները, որպես կանոն ունենում են լուրջ հակասություններ, հաճախ՝ թշնամական։ Այս երևույթը բնորոշ է հատկապես մեր տարածաշրջանի համար։

Գաղտնիք չէ, որ մեր հարևաններից երկուսը՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեր ոխերիմ թշնամիներն են։ Այսօր, երբ ոչ միայն մեր տարածաշրջանն է եռում, այլև ողջ աշխարհը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին, ճակատագրի հեգնանքով, իմ կարծիքով աշխարհի ամենահաջողակ, իր երկրի շահերը հեևողականորեն առաջ տանող քաղաքական գործիչը մեր թշնամի Թուրքիայի նախագահն է, իսկ ամենաապիկար, ավելին՝ դավաճան ղեկավարը Հայաստանի վարչապետը։

Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան