|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր տեղեկություններով` բազմաթիվ այլ գործարանների օրինակով իր բիզնեսները Վրաստան է տեղափոխում նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում նրա հարաբերությունները սրվել էին սեփական կուսակցության ղեկավարության հետ այն պատճառով, որ նա պաշտպանել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե «էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ»: Այդ պատճառով նա նույնիսկ ՀՀԿ գործադիր նիստում նկատողություն էր ստացել:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Վ. Այվազյանը հերքել է այդ տեղեկությունը: «Ոչ, ըտենց բան չկա, ինչպես կարող է պատահել` Հայաստանից գնալ: Հայաստանում հազիվ ենք աշխատում, մեկ էլ գնանք Վրաստան, ի՞նչ անենք: Ըտենց բան չկա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջերս «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն էր հայտարարել Վրաստանում խոշորածավալ ներդրումներ կատարելու մասին: Մի շարք այլ խոշոր գործարարներ եւս սկսել են բիզնեսները Վրաստան տեղափոխելու գործընթացը, սակայն խուսափում են դա հրապարակայնացնելուց: