|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունվարի երկրորդ կեսին Մադրիդում կազմակերպված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետությունը:
ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի հավաստմամբ՝ ԼՂ պատվիրակության մասնակցությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին արդեն երրորդ անգամ է «հարթ» անցնում. խոչընդոտներ չեն լինում ո՜չ կազմակերպիչների, ո՜չ էլ ադրբեջանցիների կողմից:
Ցուցահանդեսի ընթացքում Սերգեյ Շահվերդյանը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դրանց արդյունքները հասարակությանը հայտնի կդառնան տարեվերջին:
«Մադրիդյան ցուցահանդեսն այս տարվա առաջին ցուցահանդեսն էր, բայց տարվա ընթացքում նախատեսում ենք մասնակցել եւս երկու միջազգային ցուցահանդեսի՝ Լոնդոնում եւ Բեռլինում»,- ասել է զբոսաշրջության վարչության պետը