|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսպանիայի մի շարք քաղաքներում մի քանի օր տեւած բողոքի քայլերթի մասնակիցները հավաքվել են Մադրիդում. տեղեկացնում է Press TV-ն:
Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ շտապ միջոցառումների իրականացումն է, նաեւ հասարակության անպաշտպան շերտերին աջակցությունը:
Ցուցարարները հիմնականում հավաքված են քաղաքի կենտրոնական` Պուերտո դել Սոլ հրապարակում եւ երկրի վարչապետի գրասենյակի առջեւ:
Գործողությունը կազմակերպվել է այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը գնացել է «հունական ճանապարհով»` կրճատելով բյուջեի մի շարք հոդվածներ, ինչը բացաական է անդրադարձել հասարակության լայն շերտերի վրա: Վիճակագրական հարցման արդյուքները ցույց են տալիս, որ բողոքի գործողությանը երկրի բնակչության 70 տոկոսը հավանություն է տվել: Ի դեպ, կազմակերպիչները հերթական անգամ կիրառել են սոցիալական ցանցերի հնարավորությունները:
Իսպանիայի տնտեսությունը զգալի տուժել է ֆինանսատնտեսական ճգնաժամից: Մասնագետների կարծիքով` Իսպանիան հաջորդ թեկնածուն է, որը կարող է կիսել Հունաստանի ճակատագիրը: