|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Հոլանդացի գիտնականները մի թեստ են հայտնագործել, որը կարող է արյան ընդամենը մեկ կաթիլից պարզել հանցագործի տարիքը: Թեստը հնարավոր է անցկացնել նաև արյան չորացած կաթիլներով, որը կօգնի նաև բացահայտել տարիներ առաջ տեղի ունեցած հանցագործությունները:
Գիտնականները համոզված են, որ մոտ է այն օրը, երբ քննիչները, ունենալով հանցագործի արյան, մաշկի կամ թքի մի փոքր նմուշ, կկարողանան կազմել հանցագործի ֆոտոռոբոտը՝ ներառելով նրա աչքերի, մազերի և մաշկի գույնը: Մինչ այս հայտնագործությունը, մարդու տարիքը պարզելու համար անհրաժեշտ էր նրա ատամը կամ ոսկորի մի մասը:
Հոլանդացի գիտնականներն ասում են, որ այս մեթոդը կարող է անմիջապես անցնել գործնական օգտագործման: