|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այս մասին ТАСС-ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Որոշ առանձին պայմանագրերի մասով իսկապես հարցեր կան` կապված պետական պաշտպանական պատվերի կատարման գծով ռուսաստանյան ձեռնարկությունների պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային պահեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի ճյուղային գերատեսչությունների երկխոսության միջոցով»,- նշել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։
Կոպիրկինի խոսքով` երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։
Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա։