|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանն ու Ռուսաստանը մշտական և արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Այն, ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այս հարցում մենք ևս ունենք շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք ենք տանում»,-հայտարարել Է նա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը։
«Հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցական, դրանք այդպիսին են, դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերություններին, և՛ մեր երկկողմ հարաբերություններին։ Ռազմական փոխգործակցությունը բավականին սերտ է», - հավելել է Լավրովը։