կարևոր
1285 դիտում, 6 ժամ առաջ - 2026-11-07 14:11
Հասարակություն

Մահացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

88 տարեկանում մահացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շուկշինան:

Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է։ Նոյեմբերի 3-ին ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհու թոռնուհին՝ Աննան, «Աստղերը հանդիպեցին» հաղորդման ընթացքում ասել էր, որ տատիկի օրգանիզմն այլևս չի դիմանում սրտային քրոնիկ անբավարարության դեմ պայքարին։