կարևոր
394 դիտում, 21 րոպե առաջ - 2026-11-06 21:35
Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հավաք է նախատեսվում

44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հավաք է նախատեսվում

«Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անվան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ջիվան Աբրահամյանը նախաձեռնել է հավաք ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Նա նշել է, որ 2026 թվականի նոյեմբերի 9-ին , ժամը 12:00-ից 20:00-ն, Երևանի Խաչքարերի պուրակում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի դիմաց կանցկացնի խաղաղ հավաք նվիրված` 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Մասնակիցների ենթադրյալ թիվը 100 և ավելին է, իսկ հավաքի ժամանակ օգտագործվելու են տեխնիկական միջոցներ՝ ոչ մեծ հզորության ձայնային համակարգ։

Տեղեկանում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը թույլատել է հավաքն իրականացնել։