|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը:
Ընդդիմադիր պատգամավորներից քննարկմանը մասնակցել են միայն «Հայաստան» դաշինքի անդամներ Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը, ՔՊ-ականներից էլ հաշված պատգամավորներ են ներկա գտնվել: Սակայն խորհրդարանականներն ասում են, որ իրավապահ եւ ուժային մարմինների ղեկավար կազմի մասնակցությունը հանձնաժողովային ֆորմատում, կարելի է ասել, աննախադեպ է։
Գաղտնիք չէ, որ ՔՊ-ում Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ կա ակնհայտ վերաբերմունք, որ պատգամավորն իր տեղում չէ եւ կապ չունի այդ պաշտոնի հետ, ուստի Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել, որ հակառակում համոզի, եւ նման ներկայանալի կազմով հանդիպումն այդ պատճառով է կայացել։
Ինչ վերաբերում է քննարկման բովանդակությանը, մեզ ասացին, որ բարձրաստիճան հյուրերն առանձնապես սենսացիոն բացահայտումներ չեն արել, կրկնել են Փաշինյանի առաջ քաշած վարկածը, որ կատարվածն ընդամենը կրիմինալ հանցագործություն է` դիվերսիա չէ, ինչպես նաեւ՝ ընդունել են, որ տարբեր կառույցներ կարող էին եւ հետագայում պետք է ավելի համակարգված գործեն նման դեպքերում, որ սահմանախախտներին շուտ հայտնաբերեն։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը: