|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Խաչատուր Սուքիասյանի առաջարկով դատարանում այսօր հաշտության համաձայնություն կնքեցինք, որով Խաչատուր Սուքիասյանը հետ է վերցնում իր բոլոր ֆինանսական պահանջները և հրաժարվում է իմ դեմ ներկայացված դատական հայցից։
Հիշեցնեմ, որ 2025-ի դեկտեմբերին ես մեջբերում էի արել ամերիկյան մի կայքից, որի հոդվածում Խաչատուր Սուքիասյանը և Նիկոլ Փաշինյանը մեղադրվում էին զանազան հանցանքների համար։ Իմ մեջբերման համար Խաչատուր Սուքիասյանը դիմել էր դատարան՝ զրպարտության հայցով և ինձնից պահանջում էր 5 մլն դրամ։
Ես ի սկզբանե հայտարարել եմ, որ եթե ամերիկյան կայքի հոդվածը զրպարտություն է, ապա պետք է ամերիկյան կայքին դատի տալ, ոչ թե ինձ։
Ես դեռ հույս ունեմ, որ ամերիկյան կայքում նշված սահմռկեցուցիչ մեղադրանքների հիման վրա ՀՀ իրավապահ մարմինները հետաքննություն կիրականացնեն՝ պարզելու ճշմարտությունը, իսկ մեր դատական վեճի ավարտի մասին վաղը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ»։