|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսական զինված ուժերը նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների ուղղությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ թիրախավորվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, էլեկտրակայաններ, ենթակայաններ և նավահանգստային օբյեկտներ։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ հարվածներ են գրանցվել նաև Կիևի, Խարկովի, Վիննիցայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։ Խարկովում վնասվել է բժշկական հաստատություն, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում խոցել կամ վնասազերծել են 309 հրթիռ և անօդաչու սարք։
Ռուսական կողմի ներկայացրած թիրախավորման և վնասների մասին տեղեկությունները Reuters-ը չի կարողացել անկախորեն հաստատել։