|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ Yerkir.am-ը ներկայացրել էր, թե ինչպես ավելի քան մեկ տարի պաշտոնից ազատված ԿԳՄՍ նախարարության նախկին վարչության պետը շարունակում է պաշտոնավարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում
Այսօր Yerkir.am-ին հայտնի դարձավ հաջորդ խախտումը: Պարզվում է, որ ագրարային խորհրդի կազմում շարունակվում է պաշտոնավարել ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննայի նախկին տեղակալ, Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը: Սվաջյանը սեպտեմբերի 2-ին ազատվել է փոխնախարարի պաշտոնից և ավելի քան երկու ամիս դեռ ագրարայինի խորհրդի կազմում է: