|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներիցնույնպես ստացել է 350.000-ականՀՀ դրամ կաշառք:
Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով:
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվելկաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվելևս 6 անձի:
Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլնդրամ գումարն առգրավվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան: