կարևոր
1615 դիտում, 9 ժամ առաջ - 2026-11-05 12:26
Քաղաքական

Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն․ Իվետա Տոնոյան

Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։

Երեկ կայացած դատական նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը փաստարկված կերպով հերքեց առաջադրված մեղադրանքները՝ ներկայացնելով դրանց բացարձակ անհիմն լինելը։ Որևէ հիմնավոր պատճառ չկա Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար։

Սակայն այսօրվա Հայաստանում, երբ արդարադատությունն ընտրովի է, կայացվում են նման որոշումներ։

Այնուամենայնիվ, ինչպես երեկ դատական նիստի ընթացքում ասաց անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ «Սա էլ կանցնի, կյանքն ամեն ինչ իր տեղը կգցի»։

Մենք համոզված ենք, որ այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն։ Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի կամ հայեցողական, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան։

Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի»,- գրել է նա։