կարևոր
361 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-05 12:39
Քաղաքական

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը․ Աբրահամյան

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մեր երկրում ներքին կամ արտաքին օրակարգի հետ կապված տասնյակներով կուտակված հարցեր կան, որոնց մասին կարելի է ժամերով քննարկել ու մեկ ընդհանուր դիրքորոշման չգալ:

Սակայն կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է:

Դրանցից մեկն ադրբեջանական պահանջատիրության մերժումն է, որը մեկ արտահայտվում է հայ պատանդներ պահելով, մեկ՝ զիջումներ պարտադրելով, մեկ՝ ՀՀ-ին նոր սահմանադրություն պարտադրելով:

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը»: