կարևոր
568 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-06 19:43
Տարածաշրջան

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Վրաստանի արտարժույթի պահուստները 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են պատմական առավելագույնի՝ կազմելով 8.25 միլիարդ դոլար։ Այս մասին վկայում են Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական տվյալները։ 

Տարեկան կտրվածքով պահուստներն աճել են 47.2%-ով կամ 2.64 միլիարդ դոլարով, իսկ միայն հոկտեմբերին աճը կազմել է 82.6 միլիոն դոլար։

Պահուստների ավելացման հիմնական գործոններից մեկը ոսկու գնման ռազմավարության շարունակությունն է։ Հոկտեմբերին Ազգային բանկը ձեռք է բերել ևս 400 միլիոն դոլարի ոսկի, իսկ հունիսին այդ նպատակով հատկացրել էր լրացուցիչ 100 միլիոն դոլար։

Արդյունքում՝ Վրաստանի ոսկու պաշարները 250 հազարից հասել են 350 հազար ունցիայի՝ շուրջ 10.9 տոննայի։ Ոսկու պորտֆելի ընդհանուր արժեքը կազմել է 1.365 միլիարդ դոլար՝ երկրի միջազգային պահուստների 16.6%-ը։

Ազգային բանկի գնահատմամբ՝ ոսկու պաշարների ավելացումը թույլ կտա պաշտպանել երկրի պահուստները համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունությունից։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին ինը ամիսներին Ազգային բանկի կողմից արտարժույթի և ակտիվների զուտ գնումները կազմել են 3.37 միլիարդ դոլար։

Աղբյուրը՝ Aliq.ge