կարևոր
478 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-06 13:52
Աշխարհ

ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ Պեսկով

ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ Պեսկով

«ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերում որոշակի քայլեր են նախատեսված, իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը ՏԱՍՍ-ին ասել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից արդեն հաջորդ շաբաթ։ Նիկոլ Փաշինյանն էլ նախօրեին հայտարարել էր, որ Երևանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառվել է։