|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երկու լցանավ հրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս)։
«Երկու լցանավ, անջատելով նավագնացության և նույնականացման համակարգերը, ագրեսոր ամերիկյան բանակի աջակցությամբ փորձել են լքել Հորմուզի նեղուցում չարտոնված երթուղով և բախվել են ականների, ինչի հետևանքով հրդեհվել են և դադարեցրել շարժումը», - ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։